«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ավետարանն (Մաթևոս 25,26) ասում է, որ պետք է ամեն ինչ անես, որ օգնես քո տեսադաշտում գտնվող 6 խմբի պատկանող մարդկանց՝ սովածներին ու ծարավներին, հագուստ չունեցողներին, հիվանդներին, ազատազրկվածներին և անօթևաններին:

Մարդ ինչքան բարձր է գտնվում, այդքան հեռուն է կարողանում տեսնել, դա ֆիզիկայի օրենք է: Ես պարզապես ուրախ եմ, որ Առինջի բլրից երևացող բոլոր մարդիկ կուշտ են, առողջ են ու էլ դարդ չունեն և, հետևաբար, կարելի է հանգիստ խղճով ցեմենտի սպառումը խթանել մի քանի հազար տոննա բետոն թափելով, մի, վստահ եմ, շատ նրբագեղ արձանի վրա: Հետո ինչ, որ ավետարանը դա արգելում է...
Կարդացեք նաև՝
«Աղոթում եմ, որ Քրիստոսի արձանի վրա «մուլտի գրուպ»-ի առյուծով լոգո չլինի». համացանցի արձագանքը


