«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը.

«Զարմանալի եղբայրական սինխրոնությամբ են աշխատում ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը։
Մինչ Եվրոպայից լսում ենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Ա դասի, բարձակարգ, հանրային բացառիկ վստահություն ունեցող պաշտոնյա է (ինչը մեզ համար անգամ ապացուցելու կարիք չունի), ԱԽՔ քարտուղարը շտապում է նրան հակահեղափոխական ու ոչ անաչառ անվանել։
Դե, Ադրբեջանում էլ, պարզ է՝ ցնծության մեջ են. Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․
Եվ որքա՜ն դժվար է ձեզ՝ ձեզ արժանի բառելով բնութարել ու մնալ նորմատիվ բառապաշարի մեջ։
Ու ես չեմ զարմանա, որ վաղը դաշտային դատարանների (Խունվեյբին, տրոյկա) մասին մի օրինագիծ բերեք ու 24-ժամյա ռեժիմումում քվեարկեք։ Չեմ զարմանա․․․»:


