▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ն կանդամակցի ԵՏՄ-ին առանց ԼՂՀ-ի` արդի աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով

Ամեն դեպքում լսելով այս բոլոր տարաբնույթ կարծիքները,մեկնաբանություններն ու կանխատեսումները կապված ՀՀ-ի Եվրասիական Տնտեսական Միություն(ԵՏՄ) մուտ գործել-չգործելու,ԼՂՀ-ով կամ առանց ԼՂՀ-ի անդամակցության խնդրի հետ կարելի է հստակ առանձնացնել երկու իրար հակասող հանգամանքներ.

1.ՀՀ-ն ու ԼՂՀ-ն,անկախ Լեռնային Ղարաբաղի անկախ պետություն լինելու հանգամանքից,փաստացի մեկ միասնական տնտեսական,ռազմավարական,մշակութային ու հոգևոր-ազգային միասնություն են,ուստի ՀՀ-ի` ցանկացած քաղաքական,ռազմաստրատեգիական ու տնտեսական միության անդամակցելու դեպքում ուղղակի անհնար է(տեսականորեն ու գաղափարական ընկալմամբ) ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև որևէ տնտեսական միասնություն խաթարող ու տարանջատող սուբյեկտ(ներ)ի (մաքսակետ կամ ինչ-որ այլ այդպիսի բան) տեղադրումը, որը ինքնին հակասում է մեր ժողովրդի միասնականության գաղափարին ու մնացած հոգևոր-ազգային ընկալումներին:

2.Մյուս կողմից`ԵՏՄ-ն տնտեսական միություն լինելուց բացի քաղաքական միություն է (ավելին,այն ավելի շատ հետապնդում է քաղաքական նպատաներ`ի հակադրություն Եվրոպական Միության,և ԵՏՄ-ի,ապա ՄՄ-ի ստեղծումով փորձ է արվում ստեղծել Եվրոմիությանը հակադիր բևեռ),և դրան ցանկացած պետության անդամակցումը նախ և առաջ կախված է քաղաքական հանգամանքներից,ու Լեռնային Ղարաբաղը`թեպետ լինելով անկախ,բայց միջազգայնորեն չճանաչված պետություն,չի կարող անդամակցել ԵՏՄ-ին,առավել ևս ՀՀ-ի հետ որպես մեկ միասնություն,քանզի ԼՂՀ-ն առանձին պետություն է, ու մեր Սահմանադրությունն ու պետությունը չի ճանաչում ԼՂՀ-ն որպես ՀՀ-ի բաղկացուցիչ մաս:

Ուստի կարելի է ենթադրել,որ այդուհանդերձ կլինի ոսկե միջինն ու անկախ ամեն ինչից ՀՀ-ն կանդամակցի ԵՏՄ-ին` արդի աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով`առանց ԼՂՀ-ի, բայց հաշվի առնելով այս հանգամանքերը անդամակցությունը կկատարվի որոշակի դրույթների ամրագրման դեպքում`ՀՀ-ի ու ԼՂՀ-ի տնտեսական միասնությունը չխախտելու համար:Ու ինչպես նշեցին Ռուսաստանի ուն Բելոռուսի նախագահները`չկա ՀՀ-ի անդամակցության խոչնդոտող որևէ հանգամանք,ուստի մեծ հավանականությամբ հենց այսպես էլ կլինի:

Իսկ ԵՏՄ-ի խորհրդի`Աստանայում տեղի ունեցած ընդլայնված կազմով նիստում Ղազախաստանի նախագահ Ն.Նազարբաևի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես մանևրային քայլ`ինչ-որ բանի համար ժամանակ շահելու,ձգձգելու կամ նմանատիպ ինչ-որ այլ նպատակով:

Հայկ Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее