Ադրբեջանական կողմը հայտնում է, թե իբրև «հայկական զորքերը ժամը 11-ի սահմաններում ռազմական գործողություն են սկսել՝ կարևոր բարձունք վերցնելու համար, և կենդանի ուժ ու տեխնիկա են տեղակայել` հարձակվելով ադրբեջանցիների վրա»:

Թշնամին հայտնում է, որ ունի 2 վիրավոր՝ նշելով նաև, թե գերի են վերցրել հայ զինծառայողների, ինչպես նաև ռազմամթերք բռնազավթել:
Հայկական կողմը հայ գերիների վերաբերյալ դեռևս հերքող կամ հաստատող հայտարարություն չի տարածել:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել ադրբեջանական և
հայկական կողմերի զինված ուժերի միջև։
Հավելենք, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։
Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։


