|
Դեբեդի ջրերից հրաշքով փրկված 2 տարեկան աղջնակին այսօր վերջապես տեսակցության են եկել, հայտնում է «Ազատություն ռադիոկայան»-ը: Դստերը տեսության է եկել հայրը, ով խոստովանել է, որ դեպքից հետո ամբողջ գիշեր լացել է, այժմ էլ պատրաստ է երեխայի խնամքը ճանաչել: Թեև փաստաթղթերով 2 տարի առաջ երեխայի հայրություն չի ճանաչել, սակայն այժմ պատրաստ է ԴՆԹ անալիզներ հանձնել, ապացուցել, որ երեխան իրենն է: 30-ամյա կինը 8 ամիս առաջ է ամուսնացել 2-րդ անգամ, նոր ընտանիքի անդամները խոստովանել են, որ երեխային շատ են սիրում, այնինչ հարսը ոստիկանությունում հայտնել է, թե երեխայից ազատվելու որոշում է կայացրել, որովհետև նոր ընտանիքում նրան չէին ընդունում: Մանկասպանության համար մեղադրվող կնոջ հայրը պատմել է, որ մի քանի տարի առաջ իր դուստրը իր 2 «երեխաների գլուխը ևս կերել է». 2 փոքր աղջիկները մահացել են վառարանից ծխահարվելու հետևանքով: «Դրանից հետո ես նրան ասի, նայի, էս մի երեխու հետ էլ քեզ խելոք չպահես, զանգելու եմ, գան, քեզ տանեն հոգեբուժարան»,- պատմել է կնոջ հայրը: |
Հոր խոստովանությամբ՝ երեխային Դեբեդը նետած կինն իր 2 երեխաների «գլուխը ևս կերել էր»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


