▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հումորիստ Արամ Մանուկյանի շնորհավորանքը՝ Վարդան Ղուկասյանի ոճով

Հումորիստ Արամ Մանուկյանի շնորհավորանքը՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի ոճով

Հարցազրույցներից մեկում դերասան, հայտնիներին ու քաղաքական գործիչներին նմանակող Արամ Մանուկյանը պատմել է, որ առաջին մարդը, ում նմանակել է, եղել է դերասան Արմեն Խոստիկյանը:

«Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել 17 տարեկանում, որպես հումորիստ, խաղացել եմ թատրոնում, սակայն, վերջին ներկայացումը եղել 10 տարի առաջ»,- ասել է Արամ  Մանուկյանը։

Հարցին՝ քաղաքական գործիչներից ո՞ւմ է ավելի հեշտությամբ նմանակել, հումորիստը պատասխանել է, որ նմանակելը հեշտ չէ, սակայն շատ աշխատելու դեպքում ստացվել է․ «Այսքան ժամանակ ում ցանկացել եմ նմանակել, ստացվել է։ Քաղաքական գործիչներից միայն դրական արձագանքներ եմ ստացել։ Տիգրան Արզաքանցյանին նմանակելուց հետո մարդիկ ասում էին, որ նա ինձ վնաս կտա, բայց նման բան չի եղել։ Իսկ ամենավատ արձագանքները լինում են ֆեյք էջերով»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее