▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ՝ այդ պատճառով չի փակվել Comedy Club-ը․ Զախարովան հեգնում է

Հուսով եմ՝ այդ պատճառով չի փակվել Comedy Club-ը․ Զախարովան հեգնում է՝ արձագանքելով Հայաստանում՝ ՌԴ-ից իշխանության յուրացման փորձի մասին հարցին։

Հավելենք, որ  «Comedy Club» հումորային շոուն չի փակվում։ Հաղորդման եթերում այս մասին հայտարարել են Գարիկ Խարլամովը և Պավել Վոլյան` նշելով, որ պատրաստվում են 20-րդ եթերաշրջանին։ «Այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Մենք հաստատում ենք, որ «Comedy Club»-ը փակվում է։ Հրաժեշտ հին «Comedy Club»-ին: Եվ բարև, «Comedy Club»-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան»,- ասել են նրանք հեռուստաշոուի թողարկման սկզբում։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին «Գազպրոմ-մեդիա» ընկերությունը (որին պատկանում է ТНТ հեռուստաալիքը) տարածել էր նախագծի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովի հայտարարությունը, որում ասված էր՝ «Comedy Club»-ը փակվում է։

Սեպտեմբերին «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին ակնարկել էր, որ նախագիծը կվերագործարկվի։ Նա նշել էր, որ Խարլամովը հսկայական թվով նոր գաղափարներ է առաջարկել, որոնք վերաբերում են բեմին, երաժշտությանը, բովանդակության, հին, նոր ռեզիդենտներին, բուն հումորին։

«Comedy Club»-ի առաջին թողարկումը կայացել է 2005 թվականի ապրիլի 23-ին։ Հաղորդումը երկու ՏԷՖԻ–ի է արժանացել։ Տարբեր ժամանակներում շոուի հաղորդավարներ են եղել Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան, Թիմուր Բատրուտդինովը, Գարիկ Խարլամովը և Անդրեյ Բեբուրիշվիլին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее