▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովանավորչություն պետական մակարդակով. միլիոնների արտոնություն՝ նախարարի ամուսնուն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԻԲԱՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԻԲԱՐԻ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում և Աշտարակում։ Ընկերությունը գործում է 2017 թվականից։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 534 մլն դրամ:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «ԻԲԱՐԻ» ընկերության  61 տոկոսը պատկանում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնուն՝  Ստեփան Ավանեսյանին

Այս մասին գրում է Lurer.com-ը:

Մասնավորապես, ընկերությունը վաճառում է «օրգանիկ մեղր»՝ «Ուայլդ Հայվ» ապրանքատեսակը և ունի գրանցված 3 աշխատակից: 2018թ-ի հարկային տարվա վերջում Ստեփան Ավանեսյանը հայտարարագրել է 19 000 դոլար, 3,5 մլն դրամ և մոտ 700 հազար դրամ աշխատավարձ։ 2020-ին արդեն  վերջինս հայտարարագրել էր 377,800.00 դրամ և 291,200.00 դրամի եկամուտ:

Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ: 2020 թվականի մարտի 9-ին «Հետք» պարբերականը գրեց, որ  Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 
 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее