▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտություն և հուզմունք... Ինչպես են «Մուրզիլկա» մանկապարտեզի երեխաները երգում և պատմում հայրենիքի մասին

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Հայ ժողովուրդը ստիպված է եղել բազմիցս անցնել դեպի անկախություն տանող փշածածկ ճանապարհով` հաճախ գիտակցելով, որ կենաց ու մահու կռիվ է տալիս ոչ միայն անկախության, այլ իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Հատկապես վերջին տարիներին մենք անկախության և սեփական հողի արժեքը լավագույնս զգացինք:

Եվ այս դժվար օրերին, երբ յուրաքանչյուրս ապրում ենք` ցավն ու վախը մեր հոգում, աննկատ չի մնում «Մուրզիլկա» մանկապարտեզի թիմի լրջագույն աշխատանքը` այն է երեխաների մոտ դեռ վաղ մանկական հասակից հայրենիքի հանդեպ սերն ու հարգանքը հիմնելը, հայրենասիրական դասեր անցկացնելը և ճիշտ հայի օրինակով կրթելը:

Հպարտությունն ու հուզմունքը խառնվում են իրար, երբ տեսնում ես` ինչպես է 3 տարեկան երեխան երգում Հայաստանի մասին, ինչպես է կատարում մեր հիմնը` ձեռքը սրտին դրած:

Մնում է միայն հավատալ, որ այս փոքրիկները ապահով և անվտանգ կապրեն և կարարեն իրենց սիրելի և միակ հայրենիքում:

 



 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее