|
ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 21-ին ՀՀ բոլոր հրապարակներում հարկ է, որ անցնեն անկախության ճանապարհին ընկած մեր բոլոր հայրենակիցների նկարներն անուններով՝ 90-ականներից սկսած։ Բոլորինը։ Աշխարհն էլ այդպես պետք է առերեսվի մեր անկախության գնի հետ... Այո՛, շատ թանկ է մեզ համար անկախությունը... Մեզանից յուրաքանչյուրը պիտի խոնարհվի նրանց հիշատակի առջև ու մտածի... Ա՛յ նրանց մենք պարտք ենք, բայց ոչ թե խոնարհումի ու հիշատակի պարտք միայն, այլ՝ ճիշտ ապրելու, մեր երկիրը ոտքի կանգնեցնելու, հզորանալու ու հեռու տանելու ապագա բոլոր պատերազմները։ Սա է մեր պարքը... Ես ուրիշ պարտք չգիտեմ... Նրանք են հայոց Անկախության գույները, ես ուրիշ գույներ չգիտեմ։ Մենք պետք է վերագտնենք ապագային նայող մեր ժպիտը... Խաղաղություն մեր երկրին ու իմաստնություն մեզ բոլորիս...»: |
Հրապարակներում հարկ է ցուցադրել անկախության ճանապարհին ընկածների նկարները. Սրբուհի Գրիգորյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



