Հայերն ունեն իրենց հորոսկոպը, սակայն շատերը Չինաստանի եւ Ճապոնիայի հորոսկոպով են առաջնորդվում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ նրանց ամիսների անունները մեզ մոտ վերաբերում են հենց տարիներին:
Անդրադառնալով 2013թ.-ի կանխատեսումներին` աստղաբանն ասաց, որ Ճապոնական հորոսկոպով Եզան տարում, իսկ Հայաստանի հորոսկոպով՝ Խոյի տարում ծնվածները երեխաների հետ կապված խնդիրներով կզբաղվեն:
Ճապոնական հորոսկոպով Վագրերը, որը մեզ մոտ Ցուլի տարի է, իրենց ծնողների հետ կապված շահադիտական հարցերի լուծումների մեջ կընկնեն: Ծնողները կա՛մ կօգնեն, կա՛մ կզրկեն:
Ճապոնական հորոսկոպով Ճագարների, կատվի տարում ծնվածները, որը մեզ մոտ Երկվորյակի տարի է, եղբայրների հետ բարդությունների մեջ կգտնվեն:
Խեցգետնի եւ Հրեշի տարում ծնվածները ֆինանսական հաջողություններ կունենան: Էլյա Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի Հրեշի տարի էր, բայց նրանց ֆինանսական հաջողությունները կլինի 2013-ի մեջ:
Ճապոնական հորոսկոպով Օձի տարում ծնվածները, իսկ հայկական հորոսկոպով` Առյուծները, կանեն՝ ինչ ուզում են, եւ նրանց սպասում է աներկյուղ կյանք:
Ձիերի թշնամիները կշատանան, որոնք տեսանելի չեն եւ գործում են տակից, ինչը վերաբերում է նաեւ քաղաքական դաշտին:
Ճապոնական հորոսկոպով Այծի տարում ծնվածները, որը մեզ մոտ Կշեռքի տարի է, նրանց համար սիրելու տարի է:
Կապիկի տարվա ծնվածներին, որը մեզ մոտ Կարիճի տարի է, սպասում են մեծ հաջողություններ:
Աքաղաղի տարում ծնվածներին, որը Հայաստանում Աղեղնավորի տարին է, ճամփորդությունները կտան հաջողություններ:
Շան տարում ծնվածները, որը մեզ մոտ Այծեղջյուրի տարի է, տագնապ ու անհանգստություն կառաջանա կյանքի եւ առողջության մասով:
Խոզի՝ Վարազի տարում ծնվածները, որը մեզ մոտ Ջրհոսներն են, ամուսնական հարցերի հետ կապված լուծումների մեջ կլինեն:
Առնետի տարում ծնվածները, որը մեզ մոտ Ձկներն են, պետք է անհանգստանան իրենց առողջական վիճակի մասին:
Էլյա Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ 82-87 թթ.-ի ծնվածները բոլորը առանց բացառությամբ եկել են օգնելու իրենցից հետո ծնվածներին: Նրանք մեծ առաքելություն ունեն: Իսկ եթե կփորձեն չօգնել, նրանց սպասում են ֆինանսական խոշոր կորուստներ, անհաջողություններ ամեն բնագավառում:

Աղբյուրը՝ news. am