▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14 տարեկան տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ՆԳՆ բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի օտար մարմին» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխային արդեն տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մինչ աշխատակիցները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, արդեն նշված ԲԿ-ում հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ։ Վեդու ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Սիսակ Ա-ն է։ Հունիսի 6-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում տղան իրենց տան բակում իրենց պատկանող օդաճնշիչ հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել ու դիպչել կրծքավանդակ

info@asekose.am/095519696
Հասարակություն далее