«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ուրեմն տարեկան կտրվածքով Երևանում 71 միլիոն դրամի կարելի է անել հետևալ բաները․

-Ոռոգման ենթակառուցվածքներ-74 միլիոն դրամ
-Վթարայնության աստիճանի հենապատերի նորոգում-90 միլիոն դրամ
-Հարզդանի կիրճի բարեկարգում-2 միլիոն դրամ
-Մայրուղիների և փողոցների վերանորոգում-50 միլիոն դրամ
-Փողոցների պահպանում և շահագործում-83 միլիոն դրամ
-Վերելակների վերանորոգում 109 միլիոն դրամ
-Գետերի հուների մաքրում 38 միլիոն դրամ
Հասարակական զուգարանների պահպանում-ընդամենը 2 միլիոն դրամ
Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ 15 միլիոն դրամ

-Վթարային պատշգամբներ-53 միլիոն դրամ
-Կոյուղագծերի կառուցում-4 միլիոն դրամ
Առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների ձեռքբերում-70 միլիոն դրամ։
Սա 2018-ի բյուջեով տարեկան ծրագրեր են և այս շարքը կարելի է շարունակել։ Կտեսնենք 2019-ի բյուջերի վիճակը /համոզված եմ շատ բան չի փոխվել/։

Սա նույն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես։
Թե բա նոր տոնածառ...


