▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ մասին է խոսել այս մարտնչող անգրագետը մայրաքաղաքի երեխաների հետ․ Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը գրում է․ 

« Ես կյանքում սա էլ տեսա....

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հանդիպել է Երևանի թիվ 155 դպրոցի մանկավարժների և աշակերտների հետ: Հարցուպատատասխանի բովանդակության մասին քանի որ ոչինչ չի գրել, ապա ստիպված ենք միայն ենթադրել, թե ինչի՞ մասին է խոսել այս մարտնչող անգրագետը մայրաքաղաքի երեխաների հետ.

1. ինչպե՞ս է սեԿտեմբերին դպրոց գնալու փոխարեն միզել Նորատուսի դպրոցի պատին,

2. ինչպե՞ս է ինքնավնասման միջոցով ազատվել բանակից,

3. ինչպե՞ս գրանցվել Սևանի հոգեբուժարանում, իսկ 2018-ից հետո այլևս չներկայանալ,

4. ինչպե՞ս դառնալ շարքային ձկնգող,

5. ինչպե՞ս բախտի բերմամբ աշխատել Գեղարքունիքի փոխմարզպետ, բայց սովորական դիմում գրելու համար կնոջը կանչել օգնության,

6. Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների հուշերից պատառիկներ է ներկայացրել աշակերտներին, որոնք շատ մարզպետներ ու փոխմարզպետներ էին տեսել, բայց իրենց ամենավատ երազում անգամ չէին կարող պատկերացնել Նարեկ Գրիգորյան անուն-ազգանունով փոխմարզպետ, ով աշխատանքի ժամին կիջնի մարզպետարանի բակ, կպպզի բակի ծառի տակ ու արևածաղիկ կչրթի,

7. ինչպե՞ս ԱԺ ամբիոնից խաբել ժողովդրին, թե զենքի երես չտեսած, ինքնավնասման միջոցով բանակից ազատված ու Սևանի հոգեբուժարանում գրանցված մի անձ 44-օրյային գլխավորել է «Գեղարքունիք» ջոկատը և հերոսաբար մարտնչել, իսկ օրեր անց ՊՆ-ի տրամադրած տեղեկանքով պարզվի խայտառակությունը՝ նման ջոկատ առաջնագծում չի եղել եւ մարտական որևէ առաջադրանք չի կատարել,

8. ինչպե՞ս ԱԺ նիստերի դահլիճում խուլիգանավարի հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա ու անցնել քրեական գործով,

9. ինչպե՞ս խոստանալ գրել (հավանաբար էլի կնոջ օգնությամբ) այնպիսի օրենք, որպեսզի կաթը թանկանա,

10. այլ ենթադրելի տարբերակ:

Հարգելի ծնողներ, չե՞ք խղճացել ձեր երեխաներին՝ մի հայրենավաճառ, տգետ ձկնգողի հետ տեսնելով, կամ ի՞նչ են պատմել երեխաները, էլ չասեմ՝ սովորել, Նարեկ ՍեԿտեմբերովիչ մականունն ստացած այս խեղկատակի հետ հանդիպումից:

Ինձ նաև մի հարց է տանջում. մինչև ե՞րբ ենք գնալու բնության, ֆիզիկայի, մետաֆիզիկայի ու տիեզերական օրենքներին հակառակ:

Էս աբսուրդն էնքան մեծ ու խորն է, որ մեկ-մեկ մտածում եմ՝ այս կոշմարը երազումս է, հիմա կարթնանամ, ու կանցնի»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее