▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են ներքին զորքերի ծառայողները ծեծել Արարատ Միրզոյանի թիկնապահներին

Երեկ՝ կեսօրին մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թիկնապահների միջև:

168.am-ն է գրում ու նշում, որ կայքի  տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան մուտքի մոտ գտնվող ավտոտնակների տարածքում, երբ ինչ-որ չնչին առիթով վիճաբանություն է սկսվել միայնակ կանգնած կարմիրբերետավորի ու Արարատ Միրզոյանի՝ մեքենայով անցնող թիկնապահների միջև:

«Մեզ ասացին՝ թիկնապահների ոչ կոռեկտ պահվածքին ի պատասխան՝ ոստիկանը հայհոյել է, ինչից հետո մեքենայից իջել են 5 թիկնապահ ու հարձակվել միայնակ ոստիկանի վրա: Սակայն նրանք չեն նկատել, որ տարածքում կայանված ոստիկանության ներքին զորքերի ավտոբուսներում ծառայողներ կան, ովքեր էլ դուրս են եկել ավտոբուսներից ու մի քանի տասնյակ հոգով ծեծի ենթարկել Արարատ Միրզոյանի թիկնապահներին:

Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան՝ ասացին՝ նման միջադեպ չի արձանագրվել:

Իհարկե, դժվար էր ակնկալել, որ կարձանագրեին, թեպետ տարածքի տեսախցիկներն ամեն բան արձանագրել են:

Բայց հատուկ ոստիկանության համար արձանագրենք՝ «չի եղել» և «չի արձանագրվել» ձևակերպումների միջև, տարբերություն, այնուամենայնիվ, կա»,-գրում է սկզբնաղբյուր կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее