▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու են շտապում Թուրքիան ու Ադրբեջանը․ պարզաբանում է Սաղաթելյանը

Ժողովուրդ ջան, այս պահին գտնվելով այստեղ դուք ապացուցում եք, որ այս պայքարին դուրս եք եկել վճռականությամբ։ Ես էլ այստեղից հիմա ասում եմ, որ մենք այս պայքարը տանելու ենք մինչև վերջ, գնալու ենք մինչև վերջ։ Այս մասին քիչ առաջ ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

«Երեկվա ու այսօրվա գլխավոր թեման այս դավաճանի բրյուսելյան հանդիպումն է։ Մենք դեռ վաղուց արդեն սրանցից որևէ դրական ակնկալիք չունեինք։ Իրավիճակն այն է, որ Թուրքիան շտապում է, Ադրբեջանը շտապում է։ Նրանք շտապում են, որպեսզի կարողանան պատերազմի ավարտից հետո ունեցած իրենց առավելությունը դարձնեն դե յուրե՝ փաստաթղթավորելով։ Շտապում են, քանի որ շատ լավ գիտեն, որ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, այլևս այն ծրագրերը, որ դրված է իրենց առջև, չեն կարողանալու իրագործել, սակայն ես հիմա ասում եմ, որ իրենց գործընկերոջը կորցնելու են ու դրան շատ քիչ է մնացել։ Հիմա, հարգելի ժողովուրդ, անկախ եղանակային պայմաններից, անպայման պետք է հետևողականորեն շարունակենք մեր սկսած պայքարը»,- հավելեց նա։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее