▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Երևանում այդքան մարդիկ անընդհատ հազում են և ինչու՞ է այդքան շատ քաղցկեղը

Հայաստանում բնակություն հաստատած ռուս-հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այրվող աղբի սարսափելի կույտեր Երևանի բնակելի թաղամասերից հինգ րոպե հեռավորության վրա. Սա բնավ էլ Նուբարաշենի աղբավայրը չէ (որտեղ ավելի վատ է), դրան դեռ մի քանի կիլոմետր կա։ Ժողովուրդ, սա բանի նման չէ:

Ես պատահաբար քշեցի այնտեղ՝ շարժվելով նավիգատորի երկայնքով և շնչահեղձ եղա աղբի այրվող բլուրների անտանելի հոտից։ Բայց կան շատ մոտ բնակելի թաղամասեր, որտեղ նույնպես չափազանց տհաճ թունավոր հոտ կա։ Ինչու՞ այդ դեպքում զարմանալ, որ այդքան մարդիկ անընդհատ հազում են, ինչ-որ բանով հիվանդանում և ինչու է այդքան շատ քաղցկեղը»:

Տեսանյութը դիտել այս հղումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее