▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներ

Կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ներքին գործերի նախկին նախարար, գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը։

24 News տեղեկություններով՝ բժիշկները խորհուրդ են տվել զերծ մնալ մարդաշատ վայրերից։

Կայքի հաղորդմամբ` Տեր-Պետրոսյանը վարակված եղել էր կորոնավիրուսով, ինչի մասին հայտնի էր դարձել ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել էր նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Սիրադեղյանի հուղարկավորությանը ներկա է եղել առաջին նախագահի որդին՝ Դավիթը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее