▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ փամփուշտներ չեն հասցրել տղաներին». Սրբուհի Գրիգորյան

ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/zinvor.png

«Տեղեկություններ են հրապարակվում, որ դիրքերում տղերքի փամփուշտը վերջացել է։ Տղաներից մեկը իր գլխին է դրել ադրբ.-ցու գլխարկն ու մտել դրանց մեջ, ապա և իր հետ փամփուշտ է մեր դիրքեր բերել։

Առաջին հայացքից հերոսական դրվագ է։

Երկրորդ դեպքում էլ փամփուշտ չի եղել, զինվորն իրեն պայթեցրել է՝ սպանելով թշնամու մի քանի ենիչերու։ Սա էլ է հերոսական պատմություն, անշուշտ։
Հիմա մի հարց. ինչո՞ւ չեն հասցրել փամփուշտներ տղաներին։

ԱԺ-ում ուղիղ հարց տրվե՞ց էդ մասին...

Ես տասնյակ հարցեր ունեմ, այդքան էլ պնդումներ, որ հնարավոր էր դիրքերը պահել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее