«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում Բաքվում պահվող ռազմագերիներին անդրադարձ չկատարեց»,- այսօր դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հարցրեց լրագրողը։
«Ձեր հարցադրումների մեջ այնպիսի երանգներ են, որ ճիշտ կլինի վարչապետի աշխատակազմին այդ հարցն ուղղեք»,- պատասախանեց Անդրեասյանը։
«Ելույթն իր մեջ ուներ կարևոր բազմաթիվ մեսիջներ, ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանանք ան բոլոր մաղթանքներին և սպասումներին, որ վարչապետն առաջացրեց»,- նշեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով իշխանությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն անդադար աշխատում է գերիներին վերադարձնելու ուղղությամբ։


