▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ պայթեց վառելիքի կայանը

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԻՆՉՈւ՞ ՊԱՅԹԵՑ ՎԱՌԵԼԻՔԻ ԿԱՅԱՆԸ

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

Դիտեք նաեւ՝ Գազալցակայանի պայթյունի կադրերը

Ցեղասպանի համար անչափ կարևոր է, որ Հայաստանի և մասնավորապես Սյունիքի հատվածի վրա հարձակվելիս` դիմադրությունը մինիմալ լինի:

Պատերազմում դիմադրությունը լինում է մինիմալ կամ չի լինում, երբ կողմերից մեկը բարոյալքված է: Կամ` հոգով պարտված: Ինչպիսին, օրինակ հայերն են 2020թ.-ից հետո:

Բայց երբեմն բարոյալքվածն էլ է` զուտ ապրելու մղումից դրդված` որոշակի դիմադրություն այնուամենայնիվ ցույց տալիս:

Դա կոտրելու համար և ընդհանրապես այդպիսի դիմադրության անգամ չհանդիպելու համար` ամեն ինչի ընդունակ թշնամին դիմում է ահաբեկչության: Ցույց է տալիս, որ ինքը սարսափելի է, որ ինքն ավիրում ու այրում է և որ ինքը անողոք է երբ դիմադրում են և ներող, երբ հանձնվում են: Այդպես զոհը մտածում է, որ պայքարելով չի ապրի, իսկ ծնկելով` կյանք կունենա: Ճիշտ ինչպես մենք հիմա:

Ստեփանակերտի լիցքավորման կայանի պայթյունը պատահականություն կամ դժբախտ պատահար չի կարող լինել: Պարզապես չի կարող: Դա անկասկած, առանց որևէ երկրորդ կարծիքի` դասական ահաբեկչական գործողություն է:

Վառելիքի ցիստեռնն ադրբեջանական է: Ներսում, ամենայն հավանականությամբ` հեռակառավարվող պայթուցիկ է եղել տեղադրված: Բենզինի ցիստեռն ահռելի, սարսափելի պայթյունի ուժ և հարվածային ալիքի գեներացիայի պոտենցիալ ունի: Այն հաճախ ավելին թ քան մի քանի հրթիռինը` միասին գումարած:

Սպասել են մինչև արցախցիների մեքենաների քաոտիկ կուտակումներ կլինեն շուրջը և պայթեցրել են:

Սարսափը, ահը, թշնամու ստեղծելիք քաոսի պատկերացումը և մահերը սարսափելի հուժկու հոգեբանական զենք են կոտրվածի, պարտվածի, ստրուկի ու հայի համար: Դա նաև մեսիջ է հաջորդ զոհերին, որ կհաբդգնեն ընդդիմանալ իրենց:

Բայց հիմա երկրորդ մասի մասին: Առավել հետաքրքիրի:

Հայաստանում սկվում է հերթական զգացմունքային լացուկոծը: Դրանում մասնագիտացած հայ բլոգերուհիներն ու այլոք արդարացված և շատ հասկանալի ողբի նոր ալիք են բարձրացնում և պահանջում զոհերի էվակուացիա:

Հայաստանի ռեժիմը հղում է անում եղանակին և գիշերվա մթությանը ու ասում, որ չի կարող տարհանել:

Հայաստանի կառավարությունը հերթական անգամ դավաճանում, լքում և մահվան է դատապարտում իր սեփական քաղաքացիներին:

Միևնույն ժամանակ անմիջապես «օգնության» են հասնում ադրբեջանական «պատահաբար» պատրաստ մեծաթիվ փրկարար մեքենաներ ու բազում հիվանդների տեղափոխում են ադրբեջանական հոսպիտալներ:

Արդյունքում հայերի շրջանում պայթյուն է եղել` դժբախտ պատահար, հայերը չեն օգնել ու լքել են սեփական ցեղակիցներին, իսկ բարի և հումանիստ ադրբեջանցիները շտապ հասել են օգնության: Համատեղության կարգով էլ, ի դեմա տուժածների, նոր գերիներ են ստացել:

Հերթական մանրամասն, խելացի մտածված եղերական ու ցեղասպանական-ահաբեկչական օպերացիան է:

Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ պաշտոնական Երևանին խանգարեցին մութն ու ցուրտը, իսկ Բաքվին` ոչինչ:

Ի՞նչ է սա եթե ոչ եղեռնագործ թշնամու գործակալի պահվածք: Թերևս` կոլաբորացիոնիզմ և դրանից էլ անդին: Ու ակնհայտ սպասարկում` ցեղասպանի ահաբեկչական օրակարգի:

Այդպես չէ՞:

Ես չգիտեմ: Որոշեք ինքներդ:

Նույն թեմայով՝ Կարեն Անթաշյանը գրում է․ 

Արդեն գիտենք, որ էդ շները սիրում են սիմվոլիկա մտցնել իրենց զավթողական օպերացիաներում, ոնց սեպտեմբերի 21-ին Արցախի կապիտուլյացիան փաստելը: Էդ երկրի պաշտոնական տուրիստական կարգախոսը կրակի երկիր է: Ես կասկած չունեմ, որ սա խորհրդանշական՝ կրակով տեռակտ էր անզեն մարդկանց դեմ, երևի մածամասամբ մեծ մասը մի տան տղամարդ, որ սպասում էր բենզինի հերթում, ադրբեջանական բենզինի ու սա հերթական անգամ ապացուցում ա մեզ ատելու ու ամեն գնով ոչնչացնելու` թշնամու կատաղության չափը: Ես գիտեմ, որ հայը երբեք չի խփի հանձնված հակառակորդին, բայց ուզում եմ, որ էս ֆատալ ձախողումը ոչ թե կոտրի մեզ, այլ ապրելու ու էս չարքերի համար վախենալու դառնալու կատաղություն ծնի ու միասնաբար պլանավորված գործելու խելք, որ էս շները մի օր վախենան մեզնից ու երազեն մեզ հետ խաղաղ ապրելու մասին: Մնում ա հիշենք, որ մենք էլ ջրի ծնունդ ենք ու մեր երկիրն էլ ջրի երկիրն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее