ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների մի խումբը հսկում է Ալմաթիի քաղաքային հացի գործարանը:
Այդ մասին կադրերը երևում է ՌԴ ՊՆ տարածած տեսանյութի մեջ։ Անկարգությունների պատճառով քաղաքում հացի պակաս էր սպասվում, սակայն իրավիճակը կայունացել է։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։


