Այսօր Հայոց Բանակի 30-րդ ամյակն է:30 տարիների ընթացքում մեր բանակը կրել է և՛ բազում հաղթանակներ , և՛ պարտություններ, սակայն վերջին պարտությունից հետո մենք չենք հուսահատվել: Մենք ոտքի ենք կանգնել և փորձում ենք քայլել առաջ:
Բանակի օրվա կապակցությամբ «Մուրզիլկա» մանկապարտեզը միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին մանկապարտեզի փոքրիկները:
Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են հայրենասեր երեխաներ դաստիարակելու գործում:

«Մուրզիլկա» մանկապարտեզն առաջնորդվում է հստակ սկզբունքով՝ դեռ մանկուց երեխայի մեջ սերմանել հայրենասիրություն ու պատվախնդրություն: Անգամ խոսել չկարողացող փոքրիկները սկսում են հասկանալ հայրենիքի կարևորության մասին ու բարձր գնահատում մեր սահմանները պահող զինվորներին:
Մանկապարտեզի գործունեությանը կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի միջոցով.


