▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինեկոբանկի աշխատակիցներն իրենց Աստծո հետ են համեմատում»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինեկոբանկի (Inecobank CJSC) աշխատակիցներն իրենց Աստծո հետ են համեմատում:
Ուրեմն, Ինեկոբանկի Շենգավիթի մասնաճյուղում, բանկային գործարքի ընթացքում, աշխատակիցն ասում է, որ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամը թերություն ունի և հաճախորդին առաջարկում է այն հանձնել արժեքից 2% պակաս գնով: Հաճախորդը խնդրում է ցույց տալ թղթադրամի թերությունը: Ի պատասխան, Ինեկոբանկի աշխատակիցն ասում է, որ թերությունը հաճախորդի համար տեսանելի չէ, այն տեսանելի է միայն իր համար: Հաճախորդի այն դիտարկմանը, թե արդյոք թղթադրամի թերությունը տեսանելի է Աստծուն, բանկի աշխատակիցը դրական է պատասխանում և ավելացնում է, որ թերությունը տեսանելի է բացառապես իրեն և Աստծուն:
Այսպես շարունակվելու դեպքում, Ինեկոբանկը կրոնական հեղաշրջում կիրականացնի, որի արդյունքում կփոփոխի Աստվածաշնչի բովանդակությունը:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. անքննելի են բացառապես Աստծո և ... Ինեկոբանկի գործերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее