▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իր նպատակին հասնելու համար Ադրբեջանն անկայունության նոր օջախներ է ստեղծում»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանից այսօր ակնարկել են, որ Արցախի շուրջ ստեղծված իրադրության և, ըստ էության, նոր գրոհների պատճառն այն է, որ Հայաստանն արդեն կես տարի է չի պատասխանում, թե ինչպես է լուծվելու «զանգեզուրյան միջանցքի» հարցը։

Այսինքն՝ իր նպատակին հասնելու համար Ադրբեջանն անկայունության նոր օջախներ է ստեղծում՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանություններին բավարարելու ադրբեջանական քմահաճույքները։

Իսկ hայաստանյան իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրականում ոչինչ տեղի չի ունենում և նույնիսկ գնահատական հնչեցնելու կարիք չկա։

Սա այն դեպքում, որ Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ պրակտիկ քայլերով փորձելու է հասնել միջանցքի կյանքի կոչմանը։ Այս իշխանությունը միայն մեկ բանով է զբաղված՝ արդարացումներ մտածել նոր կորուստների և միակողմանի զիջումների վերաբերյալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее