▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը տասնյակ հազարավոր զինծառայողներ է տեղակայել ՀՀ և Ադրբեջանի սահմաններին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ հազարավոր զինծառայողներ տեղակայվում են Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններին:

Այս մասին իր տելեգրամյան էջում գրում է սիրիական արմատներով ռուսաստանցի փորձագետ Աբբաս Ջուման՝ հավելելով, որ այդ տեղեկությունները ոչ պաշտոնական են:

Փորձագետը նաև հավելում է, որ սահմանին են մոտեցվում զրահատանկային ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, թե չի հանդուրժի Հայաստանի և Իրանի սահմանի փոփոխություն՝ ակնկարկելով, որ թույլ չի տա Սյունիքի մարզի բռնակցում Ադրբեջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее