▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավունք չունենք ասել՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում. Հովիկ Աղազարյան

Մենք չենք կարող ասել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, որովհետև գոյություն ունի մեկ այլ սկզբունք, այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքը:

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով, ազգերի ինքնորոշման և տարածքների ամբողջականության սկզբունքները հավասարազոր են: «Մենք իրավունք չունենք որևէ պետության մեջ, որևէ էթնիկ միավորի անկախության ձգտման հետ կապված ինչ-որ գնահատական տանք, մենք կարող ենք պաշտպանել իրենց այդ ձգտումներն ու անկախանալու իրավունքը, բայց այդպիսի կատեգորիկ իրավական գնահատական տալ չենք կարող»,- ասել է Հովիկ Աղազարյանը:

Բանախոսն անդրադարձել է թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի ևս:

Մանրամասները տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее