Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ.

«Հանրությանը տեղեկացնում եմ «ծանր վիրավորանքի» հոդվածով հերթական քրեական գործի մասին։ Վստահորդիս նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում ահա այս գրառման համար։ Գործի համար էական նշանակություն ունի երկու փաստ.
(1) քպ-ական լուսինե բադալյանը ժամանակին հրապարակավ, ի լուր աշխարհի, իր հիացմունքն ու «խոնարհումն» է հայտնել թուրք ժողովրի հանդեպ,
(2) նույն անձը, այցելելով Եռաբլուր՝ թուրք-ադրբեջանցիների դեմ ազատագրական պատերազմում նահատակվածների պանթեոն, հանրության առջև հանդես է եկել բարձր տրամադրությամբ՝ խինդ ու ծիծաղով։

Հիմա՝ իրավական հարց. վստահորդս, լինելով ազատամարտիկի դուստր, իրավունք չունի՞ արդյոք ամենակոշտ բառապաշարով հրապարակավ քննադատելու նշված բադալյանի հանրային վարքագիծը՝ Եռաբլուրում դրսևորած խինդ ու ծիծաղին։
Տվյալ գործի բուն էությունը հենց այդ իրավական հարցադրումն է»:



