▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրոք՝ անտեր ենք․․․հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում

Գործարար Գարիկ Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Տնտեսվարողը մի օրը 130$ գումար է կորցնում մի ֆուռից , հիմա դուք հաշվեք քանի հազար ֆուռ են Վրաստանում ։ Մեկդ չկա ասի՝ այ ուտող ուրացողներ, մեր փողի վրա գերբ չկա՞։ Տրանզիտի գումարը ինչի՞ համար ենք վճարում։ Որ ամեն օր էլ 130$ թողե՞նք քեզ․․․ Բացի տրանզիտի գումարը ։

Էս էլ մեր հարեւանը ։ Մի ֆուռը 1700$ -ից դարձել ա 5000-6000$

Վերջում էլ բեռը փչանում ա, թքում ես մի տեսակ ։ Իրոք՝ անտեր ենք»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Էլի հարյուրավոր հայկական բեռնատարներ «զմռսված» են Վրաստանում՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Կազբեգի գյուղի հավաքման կայանում (накопитель): Էլի բողոքում են խտրական վերաբերմունքից ու «անտերությունից»: Մարդիկ չգիտեն՝ սպասեն, որքան սպասեն, թե՞ վերադառնան Հայաստան: Փաշինյանը մի քանի օր առաջ Վրաստանում էր, իրենց վարչապետի հետ էր հանդիպում: Հետաքրքիր է՝ բեռնափոխադրումների հարցը քննարկվե՞լ է, թե՞ տենց «մանր-մունր» հարցերով ինքը չի զբաղվում: Իրեն հետաքրքրում են միայն «խաղաղությունը և ժողովրդավարությունը»:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բեռնափոխադրումների արդեն քրոնիկական խափանումների պայմաններում Հայաստանից արտահանումներն աճում են: Այստեղ են ասել՝ «տերդ մեռնի, գիտություն»:

ՀՀ իշխանություննե՛ր, այս մարդկանց մի բան ասելո՞ւ եք, մի բանով օգնելո՞ւ եք, թե՞ էլի թողնելու եք բախտի քմահաճույքին»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее