Հայաստանի ամենասիրված և ամենապահանջված արտիստներից մեկը՝ Սիրուշոն, արդեն երկար տարիներ է՝ չի դադարում հայկական շոու բիզնեսում զբաղեցնել առաջատար դիրք։
Չնայած նրա երկրպագուների բանակի՝ մշտապես իր շուրջ քննադատություններ են հնչում իր և իր ամուսնու՝ Լևոն Քոչարյանի մասին։
Երգչուհին իր սոցիալական էջում հումորային տեսանյութ է հրապարակել, որը բնութագրել է այսպես՝ «Իմ ու Լևոնի ծանոթությունը՝ որոշ մարդկանց պատկերացմամբ»։ Նշենք, որ տեսանյութը հատված է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմից, որի հերոսուհուն մի տղամարդ՝ բացասական պատասխան ստանալով՝ «Կարո՞ղ եմ ձեզ հյուրասիրել» հարցին, արձագանքում է՝ «Իսկ կարո՞ղ եմ Ձեզ կղզի նվիրել» ։
Նշենք, որ զույգը ամուսնացած է շուրջ 15 տարի և ունեն 3 երեխա։