Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տնայնագործական կառավարմանը գուցե վե՞րջ տաք... մեղմ ասած՝ սիրուն չէ, իսկ իրականում նողկալի է:
Մոտ 4 ամիս Շիրակի մարզպետի պաշտոնն զբաղեցնող Նազելի Բաղդասարյանը հասցրել է՝
Ավագանու անդամ դարձած եղբոր կնոջը դարձնել Գյումրիի քաղաքապետարանում ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ (ժ/պ),
Քավորին նշանակել Շիրակի փոխմարզպետ,
Ազգականուհուն՝ Է. Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար...
Վստահ եմ՝ ցանկը շարունակելի է...
Հ. Գ Այսպես է լինում, երբ հեղափոխական արժեքները «բռնաբարվում են», երբ գաղափարներով այդ արժեքներից կիլոմետրերով հեռու գտնվող մարդիկ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին են հայտնվում, որովհետև ճկուն են, ճկվող են...Պարզ ասած՝ հարմար դիրքավորվող են...
Իսկ թե ինչ է լինում դրանից հետո, 18+-ի ժանրից է»:


