▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ Վանոն ունե՞ր Հայաստան վերադառնալու ցանկություն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը.

http://asekose.am/filemanager/uploads/2020/05/week-3/vano_siradeghyan.jpg

«Մի փոքր վիճելի կարող է հնչել, բայց. Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունից հետո ամենից հաճախ շոշափվող թեմաներից է 2018-ից հետո նրա հայրենիք չվերադառնալու հանգամանքը, կամ ավելի շուտ՝ թե ինչու չապահովվեց նրա հայրենիք վերադարձի հնարավորությունը, ինչպես շեշտադրվում է:

Կան շատ բաներ, անշուշտ, որոնցից մենք, համենայն դեպս ես իրազեկ չեմ՝ արդյո՞ք ընդհանրապես առաջացել է այդպիսի հարց, թե չի առաջացել, ինչ ձևով է առաջացել, ինչ քննարկումներ են եղել, և այլն:

Բայց, մտածում եմ՝ գուցե խնդրին նայենք այլ տեսանկյունից: Իսկ Վանոն ունե՞ր Հայաստան վերադառնալու ցանկություն: Խոսքը բացարձակության մասին չէ, այլ «հանրագումարի», որովհետև ինչպես կարող էր այդպիսի ցանկություն չունենալ՝ վերադառնալ այն երկիրը, որն այդքան սիրում է և որտեղ նրա հարազատներն են: Բայց, կարծում եմ՝ ամբողջ հարցն այն է, որ վերադառնալու դեպքում՝ 20 տարվա բացակայությունից ու էդ ընթացքում շրջանառված տարաբնույթ քարոզչությունից հետո, 70-նն անց մարդը ոչ թե իր հարազատներին ու Հայաստանն էր գրկելու, այլ հայտնվելու էր տեղեկատվա-տեխնոլոգիական «թակարդում»:

Եթե արտահայտվեմ մի փոքր ավելի ժողովրդական բառապաշարով՝ «մեդիավակխանալիայի» այս ժամանակներում նրա «քթից էին» բերելու վերադարձը: Կասկածո՞ւմ եք:

Իսկ նա, կրկնեմ, երիտասարդ ու ուժերի ծաղկման շրջանում չէր, այլ 70-նն անց, տարիների վտարանդիության հետևանքով թերևս ֆիզիկական ու հոգեբանական հարվածներ ստացած: Հետևաբար բացարձակ չեմ զարմանա, որ մարդկային պարզ ցանկություններին զուգահեռ, մեծությանը բնորոշ իր իմաստնությամբ նա ինքն այլևս կարող էր ուղղակի հրաժարվել Հայաստան վերադառնալուց:
Եվ էլի կրկնեմ, անշուշտ սա խիստ սուբյեկտիվ դիտարկումս է, բազմաթիվ մեծ ու փոքր հանգամանքներից անտեղյակությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее