Այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում գտնվող Իշխանասարում ադրբեջանցի զինվորականների կողմից ուժի կուտակումներ են նկատվում:
Նշվում է նաև, որ ադրբեջանցիների կողմից սադրանքների փորձեր են արվել, ինչի հետևանքով Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներ են բարձրացել Իշխանասարի դիրքեր։

Այս մասին գրում է Lurer.com-ը, որը թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով կապ է հաստատել Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանի հետ, որը տարածված տեղեկությունները մասնակի հաստատեց՝ ընդգծելով, որ թշնամու կողմից սադրանքներ դեռ չեն եղել.
«Երեկ երեկոյան մեր տղաները, տեսնելով, որ ադրբեջանցի զինվորների մոտ կուտակումներ են նկատվում, ամրապնդեցին իրենց դիրքերը՝ մեզ մոտ էլ ուժեր կենտրոնացրինք»,- ասել է փոխքաղաքապետը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


