Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, զանազան վարկածներ են շրջանառվում: Դրանից մեկն այն է, որ իբրև թե նոր վարչապետն ինքնուրույն ֆիգուր է ու կարող է հակադրվել երկրի նախագահին:Նման վարկած շրջանառողները ոչ Հայաստանի քաղաքական կյանքը գիտեն, ոչ էլ՝ հիմնական ֆիգուրանտներին են ճանաչում:
Հայաստանի իշխանության կառուցվածքը հիմա այնպիսինն է, որ որևէ պաշտոնյա Սերժ Սարգսյանին հակադրվել կամ այլընտրանքային կենտրոն ստեղծել չի կարող: Նորանշանակ վարչապետը դա շատ լավ գիտի ու հիշում է, որ մի քանի տարի առաջ ավտոնոնումթյան իր հայտն ավարտվեց ԱԺ նախագահի պաշտոնից հարկադիր-ինքնակամ հրաժարականով:Առիթ ունեցել եմ ասելու, որ այս կաբինետն ամենից շատն է կախված նախագահից ու ՙհանրապետական միայնության՚ ֆոնն էլ ստեղծվել է, որպեսզի թե վարչապետը, թե նախարարները հստակ իմանան, թե ում են պարտական իրենց պաշտոնավարման համար:
Շատերը կարող են ինձ հակադարձել, հիշեցնել, որ 1998թ-ին հենց վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հակադրվեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի հետևանքն եղավ իշխանափոխությունը, ավելի ճիշտ՝ պալատական հեղաշրջումը:
Միանգամից ասեմ, որ իրավիճակները խիստ տարբեր են:Նախ, Տեր-Պետրոսյանի օրոք իշխանությունը մոնոլիտ չէր:Հետո, Տեր-Պետրոսյանին հակադրվող կենտրոնը ղեկավարվում էր ոչ թե Քոչարյանի, այլ՝ բանակի կողմից՝ խարիզմատիկ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Բացի այդ, խորապես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանն ինքը հրահրեց իր հրաժարականի գործընթացը՝ իշխանության ճգնաժամ գեներացնելով. առաջին նախագահն ակնհայտորեն չէր ուզում ՙանգլիական թագուհու՚ կարգավիճակով ղեկավարել երկիրը. իսկ այդպիսի կարգավիճակ նա ՙնվաճել՚ էր 1996-ի նախագահական ընտրություններից հետո:
Ու եւս մեկ կարեւոր հանգամանք. եթե Լեւոն Տեր-Պետսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իշխանության ներսում եղել են խարիզմատիկ դեմքեր, ովքեր բնականորեն նվաճել են ՙժառանգորդի՚ կարգավիճակ՝ նույնիսկ անկախ նախագահի ցանկությունից կամ կամքից, ապա այսօրվա իշխանության մեջ պատրաստի նախագահացուներ չկան, ու հիմնական ՙխաղացողները՚ փորձելու են ստանալ շեֆի ՙդաբրոն՚, մանավանդ որ՝ Սարգսյանը վերահսկում է ուժային կառույցները՝ կառավարության շրջանցումով:
Եվ իզուր է Լևոն Զուրաբյանը վստահ, թե նոր կառավարությունը կանի այն, ինչ նրան կթելադրի ՙհրաշալի քառյակը՚:
Կառավարության պոպուլիզմը կվերջանա այնտեղ, որտեղ կորոշի նախագահը:
Շուտով քաղաքականության ներսի քաղաքականություն չհասկացողները դրանում կհամոզվեն: