«Առաջիկայում փորձելու ենք մշակել օրենքի նախագիծ և պարոն Դանիելյանի միջոցով խնդրենք, որպեսզի մեր պատգամավորները փորձեն դրա լոբինգն իրականացնեն` ոստիկանական բոլոր բաժիններում, բոլոր քննչական սենյակներում և բոլոր ոստիկանական սենյակներում տեսախցիկների տեղադրման մասին»,-ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանը նշեց, որ «Նախագիծ կա, որով ոստիկանությունը ցանկանում է բոլոր տնտեսվարողների մոտ օնլայն ռեժիմով տեղադրել տեսախցիկներ, որպեսզի, իրենց պատճառաբանությամբ, հանցագործություններ կանխեն, բայց այդ գործիքը տոտալ վերահսկման գործիք է»։ «Մինչև այդ հարցին անդրադառնալը, ճիշտ կլինի, որ ոստիկանները սկսեն իրենցից և, բացառելու համար բռնությունների, խոշտանգումների, այլ ապօրինությունների դեպքերը` բոլոր ոստիկանական, քննչական բաժինները համալրվեն համապատասխան տեսախցիկներով»,-հավելեց Խուդոյանը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։