▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովուրդը խոտ չի ուտում, «Փեթակ»-ը հատուկ են փակել. շուկա եկող մարդիկ գնում են «Երևան» տոնավաճառ»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ժողովուրդը խոտ չի ուտում բոլորս էլ գիտենք՝ էս ամենն ինչի՞ համար ա, չենք ուզում խաղաքարտերը բացենք․․․

«Ճանապարհը անհասկանալի պատճառով Սուրմալուի դեպքից հետո փակ է: Արդեն մի ամիս անցել է, ժամկետը լրացել է, պետք է մաքրեն, ճանապարհը բացեն, որ հաճախոդ գա: Առանց էն էլ արդեն խոսում են, որ «Փեթակ»-ում վտանգ կա. ի՞նչ վտանգ, ոչ մի վտանգ էլ չկա»,-բողոքում էր գործադուլ անող «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցը:

«Հիմա ի՞նչ են անում, որ ճանապարհը փակ ա, ոչ մի գործողություն չեն անում, թող լուծեն այդ հարցը, որ էսքան ժողովուրդ չտուժի: Ամբողջ օրն անիմաստ գալիս ենք, շուկան դատարկ է: «Փեթակ» եկող մարդիկ Սևանի փողոցով գնում են «Երևան» տոնավաճառ: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ երկար տարիների կյանք ունեցող շուկան փակում են, որ մյուս շուկան կյանք ունենա՞: Ես չեմ, դուք եք, այստեղ միտում չե՞ք տեսնում»,- ասում էին աշխատակիցները:

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ լինելուց, որի հետևանքով Փեթակի և Սուրմալուի առևտուրը դժվարացել է՝ դադարեցնելով մարդկանց հոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее