ՔՊ-ական պատգամավորներն ու Կառավարության ներկայացուցիչը չեն մասնակցում ԱԺ-ում հրավիրված հրատապ քննարկմանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու հարցով: «Մաքսակետի պատմությունը նոր չէ. Ադրբեջանը վաղուց էր այն դրել Գորիս-Կապան ճանապարհին, հիշենք իրանցի վարորդների դեպքը: Անդրանիկ Քոչարյանը հայտարարում էր՝ դա ադրբեջանա-իրանական ներքին գործն է և որ մտահոգվելու առիթ չունենք:

Հիշեցնեմ նաև թիվ մեկ պատասխանատուի ու մեղավորի՝ սեպտեմբերի 15-ի խոսքերը. «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը պետք է անարգել օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների ու բեռների տարանցման համար»: Մինչդեռ այսօր ունենք այսպիսի պատկեր»,- բարձրաձայնեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, որ ժողովրդի թիկունքում դավադիր գործարք է տեղի ունեցել թշնամու հետ:
Գորիս- Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսատան տեղադրման մասին ԱԺ-ում հրատապ քննարկումն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


