Ժողովրդի թիկունքում դավադրությո՞ւն է կազմակերպվում
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Կուտակային կենսաթոշակային օրենքի լրամշակված տարբերակի` Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացնելուց հետո:
Չնայած ձայների 68-կոմղ, 12-դեմ և 36-ձեռնպահ հարաբերակցությամբ այսօր պատգամավորները հավանություն տվեցին օրենքի նախագիծին, այդուհանդերձ նախագծին ձեռնպահ քվեարկելու մասին մինչև քվեարկությունը հայտնել էին «Օրինաց երկիր», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները, իսկ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը հայտարարեցին դեմ քվեարկելու մասին:
Ինչ է ստացվում Կառավարությունը փոփոխություններ կատարեց օրենքում, սակայն ոզնուն էլ է հասկանալի, որ Պարտադիր բաղադրիչը գործելու է` «ծյունինգ» եղած տեսքով:
Եթե չգործեր պարտադիրը, պարզ տրամաբանությունը հուշում է, որ խորհրդարանական ուժերը կողմ կքվեարկեին, քանի որ բացի ՀՀԿ-ից բոլորն էլ դեմ են պարտադիրին: Զարմանալիորեն լռում է «Դեմ Եմ» շարժումը, որը (ոչ միայն այս նախագծի, այլև ՕԵԿ նախագծի, որը նախատեսում է ընդհանրապես օրենքից հանել պարտադիր բաղադրիչը) կարծիք չի հայտնում: Արդեն անհասկանալի է դառնում, թե ով որքան է դեմ պարտադիր բաղադրիչին: Մի ծրագիր, որը հանրության լայն զանգվածների դժգոհությունն է առաջացրել: Այս պահին միայն կարող ենք հստակ արձանագրել, որ ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՕԵԿ-ը հստակ դեմ են պարտադիրին: Շատ հետաքրքիր կլինի լսել ԴԵՄ ԵՄ-ի տեսակետը:
Այնուամենայնիվ, մտահոգությունս այն է, որ կուտակային բաղադրիչի հետ կապված կարող է ժողովրդի թիկունքում «դավադրություն» կազմակերպվել (ցավով եմ նշում, բայց կասեմ` քաղաքական մեծամասնության զոռբայությամբ, քաղաքացիական ակտիվիստների անհասկանալի լռության, քաղաքական որոշ ուժերի անկայուն դիրքորոշումների պայմաններում) ու օրենքը այս տեսքով ընդունվի, ինչն, իհարկե, նույնքան անընդունելի է, որքան նախկինում:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Կուտակային կենսաթոշակային օրենքի լրամշակված տարբերակի` Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացնելուց հետո:
Չնայած ձայների 68-կողմ, 12-դեմ և 36-ձեռնպահ հարաբերակցությամբ այսօր պատգամավորները հավանություն տվեցին օրենքի նախագծին, այդուհանդերձ նախագծին ձեռնպահ քվեարկելու մասին մինչև քվեարկությունը հայտնել էին «Օրինաց երկիր», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները, իսկ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը հայտարարեցին դեմ քվեարկելու մասին:Ինչ է ստացվում Կառավարությունը փոփոխություններ կատարեց օրենքում, սակայն ոզնուն էլ է հասկանալի, որ Պարտադիր բաղադրիչը գործելու է` «ծյունինգ» եղած տեսքով:
Եթե չգործեր պարտադիրը, պարզ տրամաբանությունը հուշում է, որ խորհրդարանական ուժերը կողմ կքվեարկեին, քանի որ բացի ՀՀԿ-ից բոլորն էլ դեմ են պարտադիրին: Զարմանալիորեն լռում է «Դեմ Եմ» շարժումը, որը (ոչ միայն այս նախագծի, այլև ՕԵԿ նախագծի, որը նախատեսում է ընդհանրապես օրենքից հանել պարտադիր բաղադրիչը) կարծիք չի հայտնում:
Արդեն անհասկանալի է դառնում, թե ով որքան է դեմ պարտադիր բաղադրիչին: Մի ծրագիր, որը հանրության լայն զանգվածների դժգոհությունն է առաջացրել:
Այս պահին միայն կարող ենք հստակ արձանագրել, որ ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՕԵԿ-ը հստակ դեմ են պարտադիրին:
Շատ հետաքրքիր կլինի լսել ԴԵՄ ԵՄ-ի տեսակետը:

Արայիկ Արամյան