▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան ինքնամեկուսացված ոստիկաններ, մի ոստիկան էլ ընտանիքի հետ Ծաղկաձորում է. փոխոստիկանապետ

Այո, կան ինքնամեկուսացված ոստիկաններ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Հարցին, թե քանի ոստիկանի մասին է խոսքը, փոխոստիկանապետը հրաժարվեց պատասխանել. «Շատ չեն»:

Ինչ վերաբերում է հարցին՝ կան արդյո՞ք ոստիկաններ, ովքեր կորոնավիրուսի թեստ են հանձնել, Մհրյանը դրական պատասխան տվեց. «Փառք Աստծո դրական պատասխան չկա, ամեն ինչ նորմալ է: Մեկ ընտանիք Ծաղկաձորում հսկողության տակ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее