▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանչով հասցե մեկնած բժշկի նկատմամբ բռնություն է ցուցաբերվել, ապա վնասել են շտապօգնության ավտոմեքենան

Երեկ՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի 1-3 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության թիվ 43 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն թաղամաս, որտեղ բռնության են ենթարկվել բժիշկները։ 

http://asekose.am/filemanager/uploads/shtapognutyun.jpg

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ Վարդաշեն 5-րդ փողոցի 34 տուն ժամանած բուժանձնակազմի հետ վիճաբանել են Էդգար Կ-ն՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու համար, և բժշկի պարտականությունները կատարող բժիշկ, 26-ամյա Գուրգեն Բ-ի հետ վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Էդգար Կ-ի որդին ձեռքով և փայտով հարվածել է բժշկի ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել վերջինիս բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել է շտապօգնությանը պատկանող Jinbei մակնիշի ավտոմեքենային։  Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Էդգար Կ-ին և նրա որդուն հայտնաբերելու ուղղությամբ։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее