▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության ներկայացրած ծրագրի առաջին հասցեատերը քրեաօլիգարխիկ համակարգն է

«Կառավարության ներկայացրած ծրագրի առաջին հասցեատերը քրեաօլիգարխիկ համակարգն է: Նրանց ասվում է, թե ձեզ ոչինչ չի սպառնում: Մրցակցության մասին կես նախադասություն է: Վերահսկելու է ոչ միայն մանր ու միջին բիզնեսը, այլև խոշորը: Այսինքն, պետության ներգրավվածությունն ավելանալու է բիզնեսի վերահսկման գործում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: 

Նշենք, որ ներկայացվել է Կառավարության ծրագիրը, որտեղ ասվում է՝

Կառավարությունը գործելու է նպատակադրված՝ իրականացնելով հետևյալ ռազմավարական խնդիրները՝

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում.

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացում.

ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը.

ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացում.

կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում.

աղքատության դեմ պայքար և միջին խավի ընդլայնում. գործազրկության կրճատում․ սոցիալական արդարության հաստատում.

հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք. արտահանմանն ուղղված արտադրության խթանում.

պետության կողմից աջակցություն արագ տնտեսական աճ ապահովող նոր ձևավորվող նախագծերին.

Հայաստանի ճանաչելիության և երկրի նկատմամբ վստահության, ներդրումային գրավչության բարձրացում. Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացում.

պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում.

էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիան.

էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացում և մասսայականացում. շրջակա միջավայրի պահպանության բարելավում.

առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովում.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շարունակական համագործակցություն Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման խթանման համար. սոցիալական աջակցության հասցեականության բարձրացում։

Գործարարության զարգացում և խրախուսում տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում՝

ա.   նոր ստեղծվող ձեռնարկությունների, ինովացիոն ձեռնարկությունների, գերակա համարվող ճյուղերում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների և որոշակի չափանիշներին բավարարող՝ մրցակցություն չունեցող նոր ձեռնարկությունների համար առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով (այդ թվում նաև էներգակիրների արտոնյալ սակագներ սահմանելու միջոցով),

բ.   խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի պարբերական մշտադիտանցման և իրականացմանը խոչընդոտող խնդիրների վերհանման ու կարգավորման նպատակով,

գ.   փոքր և միջին ձեռներեցության խթանման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման նպատակով․

մինչև 2016 թվականի ավարտը՝

ա. բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ և այլն) սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների սահմանում,

բ.  աջակցության ցուցաբերում, որպեսզի բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ (օրինակ՝ որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով)

Վեց ամսվա ընթացքում՝

ա.   տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում,

բ.   տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավանորմերի վերհանում և դրանց վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացում,

գ.   գործարար համայնքի ներկայացուցիչների հետ առավել արդյունավետ համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի ձևավորում,

դ. պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով մասնավորեցման հնարավորությունների ուսումնասիրում.

2017 թվականին՝

ա. գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկի կրճատում ու տրամադրման գործընթացների առավելագույն պարզեցում,

բ.առնվազն վեց ոլորտում տեսչական գործառույթների փոփոխություն` պատժող մեխանիզմները հնարավորինս կանխարգելող մեխանիզմներով փոխարինելով,

գ.ոչ ռիսկային համարվող երկրներից որոշակի ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխան փաստաթղթեր (հավաստագրերի, լաբորատոր փորձաքննության արդյունքների և այլն) ներկայացնելու ժամանակ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի զննման կամ լաբորատոր փորձաքննության պահանջների վերանայում և կրճատում,

դ. բիզնես հաշտարարի ինստիտուտի հայեցակարգի մշակում և 2018 թվականին ինստիտուտի գործարկում,

ե.արժեթղթավորման օրենսդրության փոփոխությունների նախաձեռնում և դրան համապատասխան ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում,

զ.ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի համար Հայաստանում ստեղծվելու ու գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորում:

Արտահանման խթանում տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում հետևյալ ուղղություններով՝

ա.   արտահանումը կարգավորող իրավանորմերի և վարչարարության մշտադիտանցում և բացահայտված խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում,

բ.   Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացում, մուտքի հնարավորությունների ընդլայնում և հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացում,

գ. տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցության ակտիվացում՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով,

դ.2017 թվականի ընթացքում մասնագիտացված արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը և հզորացմանն ուղված աջակցության մեխանիզմների ներդրում ու կիրառում,

ե.հավատարմագրման ազգային համակարգի միջազգային ճանաչման ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի (փորձարկման արձանագրությունների և համապատասխանության սերտիֆիկատների) ճանաչումը արտերկրում ապահովելու համար,

զ.Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտի ձևավորում, վերազգային կորպորացիաների ցանցերում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունների բացահայտում և իրացում.

2017 թվականից սկսած՝

ա.  արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում,

բ.արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների (օրինակ՝ ածանցյալ ֆինանսական գործիքների) ներդրում։ 

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսնայութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее