▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարևորը» ՝ հայ զբոսաշրջիկներին Ստամբուլի օդանավակայանում դիմավորեն ծաղիկներով ու քաղցրավենիքներով

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի գրառումը․ «Ստամբուլն իր ներկայիս տեսքով պարտական է հայազգի ճարտարապետներին, որոնք իրենց բարձր արվեստի կնիքն են թողել սուլթանների մայրաքաղաքի վրա:
Միայն Բալյանների տոհմը ավելի քան երկու տասնյակ պալատ-դղյակ է կառուցել, որոնց թվում Արևելքի պատմության մեծագույն շինությունն ու Թուրքիայի այցեքարտը՝ Դոլմաբահչեն:


Բարոկկո ոճի այս պալատը, որն իր շքեղությամբ կարող է մրցել Եվրոպական ցանկացած պալատի հետ, հայր և որդի Բալյանները կառուցել են տասը տարում՝ 1842-1853թթ: Այսօր Դոլմաբահչեում, բազմաթիվ այլ գանձերի հետ, պահվում է նաև Այվազովսկու նկարների հավաքածուն, թվով 23 կտավ, որոնք հանճարեղ ծովանկարիչը նկարել էր Թուրքիայում եղած ժամանակ:
Հետագայում, լսելով Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի մասին, Այվազովսկին ծովն է նետում բոլոր մրցանակներն ու պարգևները, որ ստացել էր թուրքական սուլթանի կողմից և երդվում է այլևս երբեք Թուրքիա չայցելել:
Հ.Գ.
Հետաքրքիր է, արդյո՞ք պահպանվել է Այվազովսկու նկարների հեղինակային իրավունքը, թե՞ դրանք վերագրվում են ուրիշ նկարչի, այնպես, ինչպես Կարապետ Բալյանի փոխարեն Դոլմաբահչեի ճարտարապետ է ներկայացվում իտալացի Բալիանին:
Ասենք, դա այնքան էլ էական չէ, ինչպես էական չէ ցեղասպանության ժխտումը ցեղասպանի կողմից:
Կարևորը՝ հայ զբոսաշրջիկներին Ստամբուլի օդանավակայանում դիմավորեն ծաղիկներով ու քաղցրավենիքներով:
Առողջ եղեք:
Լուսանկարներում՝ ճարտարապետ Կարապետ Բալյանը, նրա կառուցած Դոլմաբահչե դղյակը և Ստամբուլի շինհրապարակներից մեկում հայտնված Բալյանի պղծված գերեզմանաքարը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее