▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնի քննչականից քննիչը հեռացվել է աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակցել է անհնազանդության ակցիաներին

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երեկ Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնի քննիչին հեռացրել է աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակցում է ընդդիմության անհնազանդության ակցիաներին:

Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Հարգելի քննիչներ, #նիկոլ_մահաբերի հրամանով մեզ ամեն անգամ ապօրինի ձերբակալելիս հիշեք այս պատմությունը: Հիշեք, որ դուք ոչ մի արժեք չունեք սրանց համար և առաջին առիթի դեպքում հենց դուք եք զոհասեղանին դրվելու:

Տղերք, դուք կարող եք մեզ հետ միասին արագացնել այս աղետալի իշխանության պետականաքանդ ընթացքի կասեցումը: Ձեզանից շատ բան չի պահանջվում, ընդամենը առաջնորդվել օրենքով, այսինքն՝ ծառայել բացառապես Պետությանը», - նշել է Արսեն Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее