Տեր Եզնիկը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախարարի խոսքը բարդ քերականական և կարևորը՝ անբովանդակալից է:

Սուրբծննդյան տոների օրը աշխատանքային սահմանելու որևէ պատճառաբանում անընդունելի է մի երկրում, որի գերակշռող մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է և ամուր կապված է այդ տոնին: Ուստի կոչ ենք անում հանրային միտք արտահայտելիս ծանոթանալ հանրության հոգևոր ընկալումներին և հարգել դրանք»:


