▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կունենանք նույն իրավիճակը, ինչ Գորիս-Կապան ճանապարհին». Թաթուլ Հակոբյանը՝ Ոսկեպարում տիրող իրադրության մասին

Նախկին Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանին գտնվող չբնակեցված տանն այժմ տեղակայվել է շուրջ 30 ռուս զինվորական:

Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնեց լրագրող Թաթուլ Հակոբյանը:

«Նրանց գալու հնարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ տեղի ունենա անկլավների փոխանակություն: Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք կողմ են սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, դա նշանակում է, որ խորհրդային վիճելի սահմանների համաձայն տեղի է ունենալու անկլավների փոխանակում: Չեմ բացառում, որ կունենանք նույն իրավիճակը, ինչ Գորիս-Կապան ճանապարհին: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով»,- կարծիք հայտնեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее