▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակի մեջ ենք

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

Մենակ ՀՀ այս իշխանությունները կարող էին ուկրաինական ճգնաժամի պիկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին փոխել, իսկ շտաբում արմատական փոփոխությունների գնալ։

Ընդ որում՝ մեր տարածաշրջանին փոխանցվող նոր սպառնալիքների ֆոնին, ԳՇ պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։

Ցանկացած իրավիճակում ԳՇ պետն իր պաշտոնին և, առհասարակ, բանակի զարկերակին տիրապետելու համար ամիսներ, իսկ որոշ հարցերում՝ տարիներ են անհրաժեշտ։

Բայց դե սրանց՝ իշխանության ղեկին կանգնածներին, ի՞նչ ասես, իրենց թվում է, թե իրենց «եղբայրության ծրագիրը» թուրքերի և ադրբեջանցիների հետ «կաշիները» փրկելու է։

Կրակի մեջ ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее