▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կզարմանա՞ք, որ 2022-ին Նիկոլը հրամայի փակել Եռաբլուրը»․ Վարդան Օնանյան

Հաղորդավար Վարդան Օնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կզարմանա՞ք, որ 2022-ին Նիկոլը հրամայի փակել Եռաբլուրը /քանդի, ապամոնտաժի/ և Կառավարությունը որոշում կայացնի տեղում «Բարեկամության այգի» հիմնել կամ տարածքը տրամադրել երկու հարևան երկրների դեսպանատների ու հարակից մզկիթի կառուցմանը:
Ես չեմ զարմանա:
Հիմնավորեմ:


Ովքե՞ր են ամփոփված Եռաբլուրում:
-Նրանք, ովքեր դարձան զինվոր հանուն Արցախի ազատության, հանուն Ադրբեջանի կազմից դուրս գալու, հանուն Հայաստանի հետ միացման կամ Արցախի անկախության:
-Նրանք, ովքեր ընկան Շուշին, Ակնան, Վարանդան, Ջրականը, Կովսականը, Քաշաթաղը, Քարվաճառը ազատագրելու համար մղված մարտերում:
-Նրանք, ովքեր զոհվեցին Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի սահմանները պաշտպանելիս:
-Նրանք, ովքեր հավերժացան Խորհրդային Միության անարդար սահմանները ձևափոխելիս:
-Նրանք, ովքեր բանակ ստեղծեցին:
-Նրանք, ովքեր կռվեցին հայի ու հայրենիքի արժանապատվության համար:
-Նրանք, ովքեր կերտեցին Հաղթանակ:
Հիմա ի՞նչ է ասում Նիկոլը:
-Արցախը հայկական չէ, պիտի մնա Ադրբեջանի կազմում:
-Շուշին դժբախտ ու դժգույն էր:
-Թշնամուն հանձնած շրջանների մասին ոչինչ չի ասում, նույնիսկ այնտեղ մնացած եկեղեցիների մասին:
-Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի սահմանների մասին խոսելիս նշում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին:
-Ամեն պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է ԱդրբԽՍՀ տարածքի ու ինչ որ քարտեզների, այնտեղով անցնող ճանապարհների մասին:
-Հայի արժանապատվության մասին երևի խոսում է... բայց:
-Ասում է՝ հաղթանակ չի եղել, նախկինները ստել են, մեկ է՝ հողերը տալու էին:
-Բանակը կերել են:
Մի խոսքով, ով զոհվել է հանուն հայրենիքի ու հայի, փաստորեն, իզուր է զոհվել, անիմաստ:
Բա, իմաստ ունի՞ անիմաստ զոհերի համար հատուկ տարածք ունենալ:
«Անցնցում» կքանդեն Եռաբլուրն էլ, Հայրենիքն էլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее