▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լաչինի միջանցքում գտնվող ՀՀ հումանիտար բեռը «սադրանք է և մանիպուլյացիա»․ Հաջիև

«Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ղարաբաղից և դադարեցնի «ապօրինի խամաճիկ ռեժիմի ֆինանսավորումը»», -  այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ԵՄ-ի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ 

Ըստ Հաջիևի՝ Հայաստանը, իբր, Լաչինի ճանապարհով մարդասիրական օգնություն փոխադրելու հարցով «քաղաքական մանիպուլյացիաներով եւ շահարկումներով է զբաղվում․

«Ադրբեջանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հայ բնակչության համար բեռներ կարող են փոխադրվել Աղդամի ճանապարհով, որն, ի դեպ, ունի շատ ավելի բարորակ ծածկույթ, և այդ եղանակից հրաժարվելը համարում ենք քաղաքական շոու՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ապարդյուն մեթոդ»։

Ադրբեջանի օգնականը նշել է՝ Հայաստանը «պետք է դադարեցնի իր տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее