▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Թովմասյանը՝ կյանքի ծանր շրջանի մասին

Դիտեք նաև՝

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ինստագրամի իր էջում խոսել է կյանքում հանդիպող դժվարությունների ու ծանր շրջանի մասին: Նա մոտիվացիոն տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Եթե ձեզ մոտ հիմա ծանր շրջան է, ինչպես ինձ մոտ, և վախենում եք այն փաստից, թե որքան շատ են ձեր գործերը, հազիվ եք հասցնում չնայած ձեր էմոցիոնալ և հոգեբանական ծանր վիճակին, ուզում եմ կիսվել ձեզ հետ այն խոսքերով, որոնք միշտ ինձ ասում եմ նման իրավիճակներում:

Ես միշտ ասում եմ, որ այն իրավիճակներում, որոնցում հայտնվել եմ, ինձ միայն ու միայն օգուտ են, որովհետև ես իրենցից դուրս եմ գալու ավելի ուժեղ և խելացի: Ես ուժեղ եմ իմ վախերից, ես իրենցից վերև եմ:

Ես կառավարում եմ իմ կյանքը, ես հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում ու ինչ եմ անում, ես իմ կյանքը չեմ թողնում ինքնահոսի, և ես եմ որոշում, թե ինչ է լինելու իմ կյանքում:

Ես համարձակ ընդունում եմ բոլոր մարտահրավերներն ու իրավիճակները, որոնք պետք է իմ ճանապարհին հանդիպեն»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее