«ՀՀ-ում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, նկատվում է օմիկրոն շտամով հիվանդացության աճ. երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, ունեցել ենք 2 մահ»,- անդրադառնալով կորոնովիրուսով պայմանավորված իրավիճակին, Կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարարը՝ հավելելով, որ պատվաստումներն իրենց նպատակն իրականացրել են:
«Միայն 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչն ուրախալի լուր է: Պատվաստվածները հիվանդությունը տանում են հիմնականում առանց ախտանշանների կամ թեթև ախտանշաններով»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը:
Կառավարության ամբողջական նիստը՝ տեսանյութում:


